Թրամփն ամոթանք Է տվել Քեթի Գրիֆինին իր կտրված գլխով լուսանկարները հրապարակելու համար
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ իր երեխաները ծանր են տարել զանգվածային լրատվամիջոցներում կատակերգու դերասանուհի Քեթի Գրիֆինի լուսանկարների հրապարակումը, որտեղ նա ձեռքում պահում Է իր արյունաշաղախ գլխի մուլյաժը:
«Քեթի Գրիֆինը պետք Է ամաչի: Իմ երեխաների, հատկապես 11-ամյա որդուս՝ Բերոնի համար ծանր Է դա տանել: Աննորմա՛լ»,- գրել Է Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում: Ավելի վաղ TMZ լրատվական պորտալը հրապարակել Է Գրիֆինի լուսանկարները, որոնց հեղինակը լուսանկարիչ Թայլեր Շիլդսն Է, որը հայտնի Է իր սկանդալային գործերով:
Հրապարակումը բուռն արձագանք Է հարուցել սոցիալական ցանցերում, իսկ լուսանկարների ստուգմամբ սկսել Է զբաղվել ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



