Մայիսին Սեւանա լճի մակարդակը բարձրացել է մոտ 16 սանտիմետրով
КУЛЬТУРА2017 թվականի մայիսի առաջին 29 օրում Սեւանա լճի մակարդակը բարձրացել է մոտ 16 սանտիմետրով: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2017 թվականի մայիսի 29-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 87 սանտիմետր բարձրության վրա, ինչը 22 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից: Նույն աղբյուրի համաձայն՝ 2017 թվականի մայիսի 2-29-ն ընկած ժամանակահատվածում Սեւանա լճ! ի մակարդակը 1900 մետր 71 սանտիմետր նիշից բարձրացել է մինչեւ 1900 մետր 87 սանտիմետր նիշը:
Արփա-Սեւան թունելային ջրատարով այս տարվա ընթացքում Սեւանա լիճ է տեղափոխվել 58 միլիոն 660 հազար խորանարդ մետր ջուր: Սեւանա լճից բաց է թողնվել 11 միլիոն 733 հազար խորանարդ մետր ջուր:
Խոսրով Խլղաթյան
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате
5
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank



