Մայիսին Սեւանա լճի մակարդակը բարձրացել է մոտ 16 սանտիմետրով
CULTURE2017 թվականի մայիսի առաջին 29 օրում Սեւանա լճի մակարդակը բարձրացել է մոտ 16 սանտիմետրով: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2017 թվականի մայիսի 29-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 87 սանտիմետր բարձրության վրա, ինչը 22 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից: Նույն աղբյուրի համաձայն՝ 2017 թվականի մայիսի 2-29-ն ընկած ժամանակահատվածում Սեւանա լճ! ի մակարդակը 1900 մետր 71 սանտիմետր նիշից բարձրացել է մինչեւ 1900 մետր 87 սանտիմետր նիշը:
Արփա-Սեւան թունելային ջրատարով այս տարվա ընթացքում Սեւանա լիճ է տեղափոխվել 58 միլիոն 660 հազար խորանարդ մետր ջուր: Սեւանա լճից բաց է թողնվել 11 միլիոն 733 հազար խորանարդ մետր ջուր:
Խոսրով Խլղաթյան
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



