Ереван, 24.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Մակրոնը հրաժարվո՞ւմ է Բրյուսելի քինդեր–սյուրպրիզ լինել

МЕЖДУНАРОДНОЕ
Ընդունված է ասել, թե Արևմտյան Եվրոպայում ամենառուսասեր և Պուտինի հանդեպ ամենալոյալ երկիրը Ֆրանսիան է: Եվ չնայած դրան՝ վերջին նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ Էմանուել Մակրոնը, որն ամբողջ քարոզարշավի ընթացքում, ի տարբերություն մյուս և հատկապես՝ գլխավոր մրցակից լը Պենի, չափազանց կոշտ դիրքորոշում որդեգրեց Ռուսաստանի նկատմամբ, պնդելով, թե Մոսկվան ու Փարիզը բացարձակապես տարբեր առաջնայնություններ ու արժեքներ ունեն, հետևաբար նաև՝ միասին անցնելիք ճանապարհ չունեն:
 
Այս առումով, ուրեմն, մայիսի 29–ին ՌԴ նախագահ Վլ. Պուտինի՝ Մակրոնի հատուկ հրավերով այցը Փարիզ, լրջորեն շփոթեցրեց նրա նախանձախնդիր հետևորդներին: Բնական է. նույնիսկ Օլանդը, որին բոլորը թույլ նախագահ էին համարում, քանիցս հրաժարվել էր հյուրընկալել Պուտինին, իսկ Մակրոնն ահա հայտարարում է, թե հարգանքով է վերաբերվում ՌԴ նախագահին՝ հրավիրելով նրան Փարիզ, այն էլ՝ Վերսալի թագավորական պալատ, որտեղ նույն Օլանդն ընդամենը երկու, իսկ Նիկոլա Սարկոզին՝ մեկ ընդունելություն էր կազմակերպել նախագահության տարիներին:
 
Եվրոպական մեդիան վերջին օրերին ջանում էր նվազեցնել այցի նշանակությունը, ընդհուպ՝ չանդրադառնալով դրան: Բայց երբ Մակրոնը Պուտինին համեմատեց ԱՄՆ–ի, Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Ռեջեփ Թայիփ Էրդղանի հետ՝ ընդգծելով, որ Փարիզը մտադիր չէ զիջել ուժի քաղաքականության և հրապարակային մեղադրանքների կողմնակից այս երեքին, բոլորը կենտրոնացան հատկապես Մակրոնի կողմից առաջ քաշված «Երկխոսություն և պահանջ» բովանդակության վրա՝ այցը լուսաբանելով հատկապես այդ համատեքստում:
 
Ի դեպ, Պուտին–Մակրոն՝ վերսալյան հանդիպման առիթը «Պետրոս Մեծ Ցարը Ֆրանսիայում. 1717» խորագրով ցուցահանդեսն էր, ինչը հանդիպման լավ մտածված առիթ որակվեց փորձագետների կողմից: Եվ հարկ է նշել, որ Պուտինը նույնպես հետաքրքիր քայլ արեց՝ թանգարանին նվիրելով «հրեշտակների լեզվով գրված» Ռեյմսի Ավետարանի պատճենը, որը դեռ 1717–ին Ֆրանսիա կատարած այցի ընթացքում էին ցույց տվել Պետրոս Մեծին, նա էլ ազատորեն կարդացել էր այն՝ բացահայտելով, որ գիրն իրականում ռուսերեն է: Ավետարանը, հստակեցնենք, մեծ նշանակություն ունի Վերսալի համար. դրա վրա են ժամանակին երդվել Ֆրանսիայի տիրակալներն, այդ թվում՝ ռուս իշխան Յարոսլավ Իմաստունի դուստր՝ Կիևից ֆրանսիական Ռեյմս տեղափոխված և Հենրիխ Առաջին թագավորի կինը դարձած Աննա Յարոսլավնան:
 
Ցուցահանդեսին ծանոթանալուց և մատյանում գրառումներ անելուց հետո նախագահները մոտ երեք ժամ բանակցել են, ինչին հետևած մամլո ասուլիսի ընթացքում Էմանուել Մակրոնը դրանք շատ անկեղծ և ուղիղ է որակել: «Իհարկե, մենք տարաձայնություններ ունենք և ֆիքսել ենք դրանք: Չեմ պատմի այն ամենն, ինչ քննարկել ենք: Բայց հստակ է, որ հրապարակավ մեղադրանքների փոխարեն մենք երկխոսել ենք, և սա լավ քաղաքականություն է»,– ասել է Մակրոնը՝ հավելելով, որ քննարկել են հարցերի լայն սպեկտր. սիրիական հակամարտության կարգավորում , հակաահաբեկչական պայքարին վերաբերող հարցեր, որոնցում աշխարհն առանց Ռուսաստանի չի կարող յոլա գնալ, Ուկրաինայում տիրող իրավիճակ, պատժամիջոցներ, որոնք կխստացվեն՝ Ուկրաինայի արևելքում իրավիճակի սրմանը զուգահեռ, Չեչնիայում սեռական փոքրամասնությունների ճնշում և այլն:
 
Այսպիսով, եթե մի կողմ դնենք Մակրոնից ավելի Մակրոն համակիրների հիստերիան, ինչպես ֆրանսիական Le Figaron նկատեց՝ մենք էլ կպնդենք, որ ստացվում է՝ Մակրոնը հասկանում է պատմության ընթացքն իր ամբողջության մեջ: Բրյուսելյան քինդեր–սյուրպրիզը, երկրի շահերի հիմնավոր պաշտպանությամբ հանդերձ, իր «հումանիտար» հիպեր–ատլանտիզմից վերադառնում է լյուդովիկյան քաղաքականությանը, որով դեռ Պյոտրն էր ոչ թե օտար, այլ «ֆամիլյար» մեկը նկատվում՝ ռոմանովներին, լեզվից սկսած, կապելով եվրոպական սայլին:
 
Հավանաբար, Պուտինը նույնպես հասկացավ այս ուղերձը, և դա էր պատճառը, որ առանց վարանման Փարիզ մեկնեց՝ իր հերթին Մակրոնին հասկացնելով, որ ժամանակն է ոչ թե հատիկ–հատիկ և բոլոր եվրոպական առաջնորդներին ստորացնող ամերիկյան «տուրբուլենտությանը», այլ «անհողդողդ ցարի» իր բարեհաճությանը վստահել: Չնայած վարված կոշտ գծին՝ Պուտինը նաև ակնարկեց, որ գոհ է նաև Ժան–Իվ Լեին դիվանագիտության ղեկին տեսնելով, որովհետև նա էլ համոզված է, որ Ֆրանսիայի ներկայի ամենամեծ թշնամին ոչ թե Կրեմլն է, այլ Ալ–Քաիդան ու ԴԱԻՇ–ը: Պուտինը երբեք որևէ մեկին մի քանի շաբաթով Մոսկվա չէր հրավիրել, և դա ակնարկ էր ոչ թե դիվանագիտական փոխադարձության մասին, թեպետ՝ այդպես էլ ներկայացվեց, այլ այն մասին, որ ամեն բան ընկալվել է, ամեն բան իր տեղը դրվել: Նույնիսկ՝ տարաձայնություններն ու հակառակությունները: Անգամ՝ թշնամանքը:
 
Տեսնենք՝ ինչ կստացվի այս ամենից, որովհետև, կրեմլյան արժեքների նկատմամբ ողջ արգահատանքով հանդերձ, «ռուսական արջին» այնուամենայնիվ, ոչ թե կատաղեցնել/դիվականացնել, այլ «վարժեցնել» է անհրաժեշտ, նրան վերադարձնելով այն նույն հողին, որից Պետրոս Մեծը դեպի Եվրոպա պատուհան բացեց:
 
Армения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Аэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дни