15 ֆանտաստիկ փաստեր ուղեղի մասին, որոնց շատ դժվար է հավատալ
ЛАЙФՈւղեղը մարդու մարմնի կարևորագույն օրգաններից է։ Այն կառավարում է մնացած բոլոր օրգանների աշխատանքը, ինչպես նաև հնարավորություն է տալիս մարդուն մտածելու։ Հենց այդ պատճառով էլ գիտնականներն անդադար հետազոտում են մարդու ուղեղը, քանի որ ցանկանում են հնարավորինս լավ իմանալ այն օրգանի կառուցվածքը, որի շնորհիվ մարդիկ հասել են ներկայիս զարգացվածության մակարդակին։
.jpg)
BlogNews-ն առաջարկում է ծանոթանալ ուղեղի մասին մի շարք ֆանտաստիկ փաստերի, որոնց հավատալը չափազանց դժվար է, սակայն դրանք ամբողջովին իրական են։
- 5-10 րոպե շարունակվող թթվածնի պակասը ուղեղում հանգեցնում է անուղղելի վնասվածքի։
- Մարդու ուղեղը զարգանում է մինչև 50 տարեկան։
- Ուղեղում նոր նեյրոնային կապեր են ձևավորվում ցանկացած նոր հիշողության ձևավորումից հետո։
- Գյություն ունի վիրուս, որը հարձակվում է մարդու ԴՆԹ-ի վրա և փոփոխում դա այնպես, որ մարդն ավելի տհաս է դառնում։
- Ուղեղը օգտագործում է ողջ մարմնում առկա թթվածնի և արյան 20%-ը։
- Արթուն ժամանակ մարդու ուղեղը բավականաչափ հոսանք է արտադրում՝ մի փոքրիկ լամպ վառելու համար։
- Շոկոլադի հոտը ավելացնում է ուղեղի տետա ալիքները, ինչը հանգստացնում է մարմինը։
- Մոռանալը լավ է ուղեղի համար, քանի որ անօգուտ ինֆորմացիան մոռանալը օգնում է պահպանել նեյրոնային համակարգի ճկունությունը։
- Ալկոհոլի պատճառով դուք ոչինչ չեք մոռանում։ Իրականում արբած վիճակում ուղեղը պարզապես չի կարողանում նոր հիշողություններ ստեղծել։
- Ուղեղի աջ և ձախ կիսագնդերի բաժանումն իրականում միֆ է. երկու հատվածն էլ միասին են գործում։
- Երբ դուք նոր բան եք սովորում, Ձեր ուղեղի կառուցվածքը փոխվում է։
- Ուղեղի մակաբույծների նոր տեսակների հայտնաբերումից հետո գիտնականները համոզված են, որ զոմբիների ապոկալիպսիսը հնարավոր է։
- 2015 թվականին աշխարհի 4-րդ ամենահզոր համակարգչից պահանջվել է 40 րոպե մարդու ուղեղի աշխատանքի մեկ վայրկյանը կրկնելու համար։
- Մարդը միջինում 70,000 միտք է ունենում ամեն օր։
- Չնայած միլիարդավոր նեյրոնների առկայությանը՝ ուղեղը ցավ չի զգում։
1
The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по Украине
2
Сегодня - премьер-министр, завтра - бывший, а Церковь вечна: «Паст»
3
Сделал предложение, или искусный «перевод», и..... по какому праву? «Паст»
4
Пашинян перешёл опасную границу: Российская епархия — объединённый центр Святой Армянской Апостольск...
5
Цена «дружбы» ЕС: санкции против России, или экономические потери для Армении? «Паст»



