15 ֆանտաստիկ փաստեր ուղեղի մասին, որոնց շատ դժվար է հավատալ
LIFEՈւղեղը մարդու մարմնի կարևորագույն օրգաններից է։ Այն կառավարում է մնացած բոլոր օրգանների աշխատանքը, ինչպես նաև հնարավորություն է տալիս մարդուն մտածելու։ Հենց այդ պատճառով էլ գիտնականներն անդադար հետազոտում են մարդու ուղեղը, քանի որ ցանկանում են հնարավորինս լավ իմանալ այն օրգանի կառուցվածքը, որի շնորհիվ մարդիկ հասել են ներկայիս զարգացվածության մակարդակին։
.jpg)
BlogNews-ն առաջարկում է ծանոթանալ ուղեղի մասին մի շարք ֆանտաստիկ փաստերի, որոնց հավատալը չափազանց դժվար է, սակայն դրանք ամբողջովին իրական են։
- 5-10 րոպե շարունակվող թթվածնի պակասը ուղեղում հանգեցնում է անուղղելի վնասվածքի։
- Մարդու ուղեղը զարգանում է մինչև 50 տարեկան։
- Ուղեղում նոր նեյրոնային կապեր են ձևավորվում ցանկացած նոր հիշողության ձևավորումից հետո։
- Գյություն ունի վիրուս, որը հարձակվում է մարդու ԴՆԹ-ի վրա և փոփոխում դա այնպես, որ մարդն ավելի տհաս է դառնում։
- Ուղեղը օգտագործում է ողջ մարմնում առկա թթվածնի և արյան 20%-ը։
- Արթուն ժամանակ մարդու ուղեղը բավականաչափ հոսանք է արտադրում՝ մի փոքրիկ լամպ վառելու համար։
- Շոկոլադի հոտը ավելացնում է ուղեղի տետա ալիքները, ինչը հանգստացնում է մարմինը։
- Մոռանալը լավ է ուղեղի համար, քանի որ անօգուտ ինֆորմացիան մոռանալը օգնում է պահպանել նեյրոնային համակարգի ճկունությունը։
- Ալկոհոլի պատճառով դուք ոչինչ չեք մոռանում։ Իրականում արբած վիճակում ուղեղը պարզապես չի կարողանում նոր հիշողություններ ստեղծել։
- Ուղեղի աջ և ձախ կիսագնդերի բաժանումն իրականում միֆ է. երկու հատվածն էլ միասին են գործում։
- Երբ դուք նոր բան եք սովորում, Ձեր ուղեղի կառուցվածքը փոխվում է։
- Ուղեղի մակաբույծների նոր տեսակների հայտնաբերումից հետո գիտնականները համոզված են, որ զոմբիների ապոկալիպսիսը հնարավոր է։
- 2015 թվականին աշխարհի 4-րդ ամենահզոր համակարգչից պահանջվել է 40 րոպե մարդու ուղեղի աշխատանքի մեկ վայրկյանը կրկնելու համար։
- Մարդը միջինում 70,000 միտք է ունենում ամեն օր։
- Չնայած միլիարդավոր նեյրոնների առկայությանը՝ ուղեղը ցավ չի զգում։
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



