Մոսկվայում աճում է փոթորկից զոհվածների թիվը
МЕЖДУНАРОДНОЕՄոսկվայում եւ Մերձմոսկվայում նախօրյակին մոլեգնած փոթորկից զոհվածների թիվը հասել է 16-ի, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտարարել է, որ մարզում փոթորկի զոհ է դարձել հինգ մարդ, 34 հոգի հոսպիտալացվել է:
«Ընդամենը բուժօգնություն ստանալու համար դիմել է 168 մարդ, 15 հիվանդանոցներ են հասցվել 146 տուժածներ»,-ասել է նա:
Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սուբյանինը հայտարարել է, որ նախնական տվյալներով Մոսկվայում փոթորիկը տապալել է 3,5 հազար ծառ: Վնասվել են 140 բազմահարկ բնակելի շենքերի ու վարչական շենքերի տանիքներ, վնասվածքներ են ստացել 1500-ից ավելի ավտոմեքենաներ: Փոթորկի հետեւանքները վերացնում են քաղաքային ծառայությունների 35 հազար աշխատակիցներ, ինչպես նաեւ ավելի քան 4,5 հազար միավոր տեխնիկա:
1
Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек Карапетян
2
«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»
3
Вопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»
4
Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»
5
Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»



