Մոսկվայում աճում է փոթորկից զոհվածների թիվը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայում եւ Մերձմոսկվայում նախօրյակին մոլեգնած փոթորկից զոհվածների թիվը հասել է 16-ի, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտարարել է, որ մարզում փոթորկի զոհ է դարձել հինգ մարդ, 34 հոգի հոսպիտալացվել է:
«Ընդամենը բուժօգնություն ստանալու համար դիմել է 168 մարդ, 15 հիվանդանոցներ են հասցվել 146 տուժածներ»,-ասել է նա:
Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սուբյանինը հայտարարել է, որ նախնական տվյալներով Մոսկվայում փոթորիկը տապալել է 3,5 հազար ծառ: Վնասվել են 140 բազմահարկ բնակելի շենքերի ու վարչական շենքերի տանիքներ, վնասվածքներ են ստացել 1500-ից ավելի ավտոմեքենաներ: Փոթորկի հետեւանքները վերացնում են քաղաքային ծառայությունների 35 հազար աշխատակիցներ, ինչպես նաեւ ավելի քան 4,5 հազար միավոր տեխնիկա:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



