Մահացել Է Պանամայի նախկին դիկտատոր Մանուել Նորիեգան
ОБЩЕСТВО83 տարեկան հասակում մահացել Է գեներալ Մանուել Նորիեգան, որը Պանաման ղեկավարել Է 1983 թվականից մինչեւ 1989 թվականը: Այս մասին հայտնել Է AFP գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության մի ներկայացուցչի:
«Պարոն Նորիեգան այս գիշեր վախճանվեց»,- ասել Է գործակալության զրուցակիցը: Պանամայի նախագահ Խուան Վարելան իր Twitter-ում մեկնաբանել Է գեներալի մահը. «Մանուել Նորիեգայի մահը փակեց մեր պատմության մի գլուխը»:
Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ նախկին ղեկավարը գլխուղեղի մի քանի վիրահատություններ Է տարել եւ արհեստական կոմայի մեջ Է: 1983 թվականից մինչեւ 1989 թվականը Նորիեգան փաստացի ղեկավարել Է Պանաման, ինչից հետո տապալվել Է ԱՄՆ-ի ռազմական միջամտության հետեւանքով: Նա մեղադրվում Էր ընդդիմության կողմնակիցների զանգվածային սպանությունների մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
5
Государственная политика должна объединять общество



