Մահացել Է Պանամայի նախկին դիկտատոր Մանուել Նորիեգան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ83 տարեկան հասակում մահացել Է գեներալ Մանուել Նորիեգան, որը Պանաման ղեկավարել Է 1983 թվականից մինչեւ 1989 թվականը: Այս մասին հայտնել Է AFP գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության մի ներկայացուցչի:
«Պարոն Նորիեգան այս գիշեր վախճանվեց»,- ասել Է գործակալության զրուցակիցը: Պանամայի նախագահ Խուան Վարելան իր Twitter-ում մեկնաբանել Է գեներալի մահը. «Մանուել Նորիեգայի մահը փակեց մեր պատմության մի գլուխը»:
Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ նախկին ղեկավարը գլխուղեղի մի քանի վիրահատություններ Է տարել եւ արհեստական կոմայի մեջ Է: 1983 թվականից մինչեւ 1989 թվականը Նորիեգան փաստացի ղեկավարել Է Պանաման, ինչից հետո տապալվել Է ԱՄՆ-ի ռազմական միջամտության հետեւանքով: Նա մեղադրվում Էր ընդդիմության կողմնակիցների զանգվածային սպանությունների մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



