Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորը կալանավորվել է
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Բեսիմե Քոնջան կալանավորվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Նա ձերբակալվել էր մայիսի 29-ին Բաթմանի օդանավակայանում: Պատգամավորը մեղադրվում է «զինված հանցախմբի անդամ լինելու» և «ահաբեկչական խմբավորման քարոզչություն անելու» մեջ:
Քոնջան ձերբակալվել էր նաև 2016 թվականի դեկտեմբերին, սակայն դատարանը մայիսի 3-ին նրան ազատ էր արձակել:
Նրա կալանավորմամբ քրդամետ կուսակցության կալանավորված պատգամավորների թիվը հասավ 11-ի: Նրանց շարքում է նաև կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը: Կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվել են պատգամավորական մանդատից:
1
Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек Карапетян
2
«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»
3
Вопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»
4
Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»
5
Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»



