Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորը կալանավորվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Բեսիմե Քոնջան կալանավորվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Նա ձերբակալվել էր մայիսի 29-ին Բաթմանի օդանավակայանում: Պատգամավորը մեղադրվում է «զինված հանցախմբի անդամ լինելու» և «ահաբեկչական խմբավորման քարոզչություն անելու» մեջ:
Քոնջան ձերբակալվել էր նաև 2016 թվականի դեկտեմբերին, սակայն դատարանը մայիսի 3-ին նրան ազատ էր արձակել:
Նրա կալանավորմամբ քրդամետ կուսակցության կալանավորված պատգամավորների թիվը հասավ 11-ի: Նրանց շարքում է նաև կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը: Կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվել են պատգամավորական մանդատից:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



