Թրամփը դատապարտել է Փորթլենդում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է Փորթլենդում տեղի ունեցած աղմկահարույց հանցագործությունը, որի արդյունքում սպանվել է 2, վիրավորվել եւս մեկ մարդ։
35-ամյա Ջերեմի Ջոզեֆ Քրիստիանը գնացքում վիրավորել էր երկու մուսուլման կանանց, որոնց գլուխները հիջաբով ծածկված էր։ Երեք տղամարդ ուղեւորներ պաշտպանել են այդ կանանց, որից հետո Քրիստիանը դանակով հարձակվել էր նրանց վրա։ Քրիստիանը կալանավորված է, նրան մեղադրելու են ծանրացուցիչ հանգամանքներում սպանության մեջ։
Իրավապաշտպանների կոչերից հետո Թրամփը դատապարտել է սպանությունը իր Twitter միկրոբլոգում։ «Փորթլենդում տեղի ունեցած դաժան սպանությունը անընդունելի է, զոհերը դիմակայել էին ատելությանն ու անհանդուրժողականությանը։ Մենք աղոթում ենք նրանց համար»,- գրել էր Թրամփը։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



