Թրամփը դատապարտել է Փորթլենդում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է Փորթլենդում տեղի ունեցած աղմկահարույց հանցագործությունը, որի արդյունքում սպանվել է 2, վիրավորվել եւս մեկ մարդ։
35-ամյա Ջերեմի Ջոզեֆ Քրիստիանը գնացքում վիրավորել էր երկու մուսուլման կանանց, որոնց գլուխները հիջաբով ծածկված էր։ Երեք տղամարդ ուղեւորներ պաշտպանել են այդ կանանց, որից հետո Քրիստիանը դանակով հարձակվել էր նրանց վրա։ Քրիստիանը կալանավորված է, նրան մեղադրելու են ծանրացուցիչ հանգամանքներում սպանության մեջ։
Իրավապաշտպանների կոչերից հետո Թրամփը դատապարտել է սպանությունը իր Twitter միկրոբլոգում։ «Փորթլենդում տեղի ունեցած դաժան սպանությունը անընդունելի է, զոհերը դիմակայել էին ատելությանն ու անհանդուրժողականությանը։ Մենք աղոթում ենք նրանց համար»,- գրել էր Թրամփը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



