Բավարական մայրուղին փակել են ցրիվ եկած 9000 եվրոյի պատճառով
МЕЖДУНАРОДНОЕԳերմանական Ինգոլշտատդ քաղաքի ոստիկանությունը ժամանակավորապես փակել է մայրուղու մի հատվածը՝ այնտեղ ցրիվ եկած թղթադրամները հավաքելու համար, հայտնում է Associated Press-ը։
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 27-ի երեկոյան։ Գործարարը, որը մոտոցիկլետով անցնում էր մայրուղով, պատահաբար ձեռքից գցել է պլաստիկ փաթեթը, որի մեջ նրա այդ օրվա շահույթն էր։ Մոտ 9000 եվրո՝ մանր թղթադրամներով ցրիվ է եկել ճանապարհին։
Տղամարդը սկսել է հուսահատորեն հավաքել թղթադրամները, իսկ ականատեսները ոստիկանություն են կանչել։ Իրավապահները դադարեցրել են երթեւեկությունն ու սկսել են օգնել գործարարին։ Արդյունքում նրանց չի հաջողվել գտնել մոտ 1500 եվրո, այդ թղթադրամները քամին քշել տարել էր։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



