Բավարական մայրուղին փակել են ցրիվ եկած 9000 եվրոյի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանական Ինգոլշտատդ քաղաքի ոստիկանությունը ժամանակավորապես փակել է մայրուղու մի հատվածը՝ այնտեղ ցրիվ եկած թղթադրամները հավաքելու համար, հայտնում է Associated Press-ը։
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 27-ի երեկոյան։ Գործարարը, որը մոտոցիկլետով անցնում էր մայրուղով, պատահաբար ձեռքից գցել է պլաստիկ փաթեթը, որի մեջ նրա այդ օրվա շահույթն էր։ Մոտ 9000 եվրո՝ մանր թղթադրամներով ցրիվ է եկել ճանապարհին։
Տղամարդը սկսել է հուսահատորեն հավաքել թղթադրամները, իսկ ականատեսները ոստիկանություն են կանչել։ Իրավապահները դադարեցրել են երթեւեկությունն ու սկսել են օգնել գործարարին։ Արդյունքում նրանց չի հաջողվել գտնել մոտ 1500 եվրո, այդ թղթադրամները քամին քշել տարել էր։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



