Նոյեմբերյանում Եռաչափ մոդելավորման դասարան կբացվի
ОБЩЕСТВОՄոտ ապագայում սահմանամերձ Նոյեմբերյանը Եռաչափ մոդելավորման դասարան կունենա: «Ինովացիոն և տեխնոլոգիական համայնք» սոցիալական Հկ-ն՝ հանձինս ՀԿ հիմնադիր Սամվել Խաչատրյանի, համահիմնադիրներ Սոֆյա Հովսեփյանի և Սիրանուշ Ամիրաղյանի, հունիսին ձեռնամուխ կլինեն Նոյեմբերյան քաղաքում եռաչափ մոդելավորման դասարանի բացմանը։
2016թ–ին՝ Սամվել Խաչատրյանի և Սոֆյա Հովսեփյանի նաձեռնությամբ, նմանատիպ դասարաններ բացվել են Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան և Կողբ գյուղերում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե որքան կարևոր են ինժիներական մտածողությունը և նորագույն տեխնոլոգիաները հասարակության զարգացման, պետության դերի և անվտանգության բարձրացման գործոնները:
«Գիտակցումը, որ մեր միջավայրի բարելավումը անմիջականորեն կախված է առաջին հերթին մեզնից յուրաքանչյուրից, և մեր քայլերի արդյունքում է ձևավորվում մեր շրջակա միջավայրը, համայնքը, պետությունը՝ մեր նախաձեռնող խումբը որոշեց, որ ծրագիրը պետք է շարունական լինի, և հերթը Նոյեմբերյան քաղաքինն է։ Այդ առումով մեզ համար շատ կարևոր էր 2016թ–ը, երբ որոշեցինք մասնակցել ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկության միջոցով» ծրագրին: Բազմաթիվ ծրագրերի և գաղափարների մեջ ընտրվեցին լավագույն 10 պրոյեկտները տարբեր մարզերից, որոնք արժեքները կփոխեն իրենց համայնքում, կստեղծեն աշխատավայրեր և ասելիք կունենան պետության զարգացման գործում»,- Past.am-ի հետ զրույցում նշեց Սամվել Խաչատրյանը:
Ստեղծվելիք սոցիալական ձեռնարկատիրությունը նպատակ ունի ստեղծելու եռաչափ մոդելավորմամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերի՝ ֆրիլանսերների, որոնք կկարողանան իրենց կողմից ստեղծած եռաչափ մոդելները, որպես ապրանք, իրացնել այժմ ստեղծվող ինտերնետային հարթակի միջոցով: Կազմակերպիչների խոսքով՝ գյուղական համայնքում բնակվող սոցիալապես անապահով քաղաքացու համար սա մեծ հնարավորություն է՝ առանց կտրվելու իր առօրյայից, շարունակելով զբաղվել գյուղատնտեսությամբ, միաժամանակ հնարավորություն ունենալ տանը համակարգչի օգնությամբ հավելյալ գումար ստեղծել սեփական և համայնքային կարիքները հոգալու համար:
«Ուսումնասիրելով տեղի պոտենցիալը՝ կարող ենք վստահաբար ասել, որ կան հոյակապ կադրեր, ովքեր այսօր ի վիճակի են լավագույնս ներգրավվելու մեր նախընտրած ոլորտում և դառնալու իսկական առաջատար մասնագետներ։ Այս պրոյեկտի շրջանակներում հնարավորություն կտրվի վերապատրաստվող կադրերին ունենալ հավելյալ եկամուտներ՝ ի հաշիվ նոր մասնագիտության և, շարունակելով բնակվել հայրենի բնօրրանում, օգտագործել ՏՏ ոլորտի նորագույն տեխնոլոգիաները՝ ի բարօրություն սեփական ընտանիքի և համայնքի»,- հավելում է Սամվել Խաչատրյանը։
Ծրագրի իրականացման համար հանդիպումներ են տեղի ունեցել և հուշագրեր ստորագրվել Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանի, ինչպես նաև՝ Կողբի Գեղարվեստի դպրոցի հետ։
«Ինովացիոն և տեխնոլոգիական համայնք» սոցիալական Հկ–ի համահիմնադիրները վստահ են, որ սեփական օրինակով համայնքային բնակչությանը կարող են ցույց տալ, որ ճիշտ եղանակով ներդրվող ստարտափը կարող է և պե՛տք է ունենա մեծ հաջողություն։
Մարիամ Նալբանդյան
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой



