Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Նոյեմբերյանում Եռաչափ մոդելավորման դասարան կբացվի

SOCIETY
Մոտ ապագայում սահմանամերձ Նոյեմբերյանը Եռաչափ մոդելավորման դասարան կունենա: «Ինովացիոն և տեխնոլոգիական համայնք» սոցիալական Հկ-ն՝ հանձինս ՀԿ հիմնադիր Սամվել Խաչատրյանի, համահիմնադիրներ Սոֆյա Հովսեփյանի և Սիրանուշ Ամիրաղյանի, հունիսին ձեռնամուխ կլինեն Նոյեմբերյան քաղաքում եռաչափ մոդելավորման դասարանի բացմանը։
 
2016թ–ին՝ Սամվել Խաչատրյանի և Սոֆյա Հովսեփյանի նաձեռնությամբ, նմանատիպ դասարաններ բացվել են Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան և Կողբ գյուղերում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե որքան կարևոր են ինժիներական մտածողությունը և նորագույն տեխնոլոգիաները հասարակության զարգացման, պետության դերի և անվտանգության բարձրացման գործոնները:
 
«Գիտակցումը, որ մեր միջավայրի բարելավումը անմիջականորեն կախված է առաջին հերթին մեզնից յուրաքանչյուրից, և մեր քայլերի արդյունքում է ձևավորվում մեր շրջակա միջավայրը, համայնքը, պետությունը՝ մեր նախաձեռնող խումբը որոշեց, որ ծրագիրը պետք է շարունական լինի, և հերթը Նոյեմբերյան քաղաքինն է։ Այդ առումով մեզ համար շատ կարևոր էր 2016թ–ը, երբ որոշեցինք մասնակցել ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկության միջոցով» ծրագրին: Բազմաթիվ ծրագրերի և գաղափարների մեջ ընտրվեցին լավագույն 10 պրոյեկտները տարբեր մարզերից, որոնք  արժեքները կփոխեն իրենց համայնքում, կստեղծեն աշխատավայրեր և ասելիք կունենան պետության զարգացման գործում»,- Past.am-ի հետ զրույցում նշեց Սամվել Խաչատրյանը:
 
Ստեղծվելիք սոցիալական ձեռնարկատիրությունը նպատակ ունի ստեղծելու եռաչափ մոդելավորմամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերի՝ ֆրիլանսերների, որոնք կկարողանան իրենց կողմից ստեղծած եռաչափ մոդելները, որպես ապրանք, իրացնել այժմ ստեղծվող ինտերնետային հարթակի միջոցով: Կազմակերպիչների խոսքով՝ գյուղական համայնքում բնակվող սոցիալապես անապահով քաղաքացու համար սա մեծ հնարավորություն է՝ առանց կտրվելու իր առօրյայից, շարունակելով զբաղվել գյուղատնտեսությամբ, միաժամանակ հնարավորություն ունենալ տանը համակարգչի օգնությամբ հավելյալ գումար ստեղծել սեփական և համայնքային կարիքները հոգալու համար:
 
«Ուսումնասիրելով տեղի պոտենցիալը՝ կարող ենք վստահաբար ասել, որ կան հոյակապ կադրեր, ովքեր այսօր ի վիճակի են լավագույնս ներգրավվելու մեր նախընտրած ոլորտում և դառնալու իսկական առաջատար մասնագետներ։ Այս պրոյեկտի շրջանակներում հնարավորություն կտրվի վերապատրաստվող կադրերին ունենալ հավելյալ եկամուտներ՝ ի հաշիվ նոր մասնագիտության և, շարունակելով բնակվել հայրենի բնօրրանում, օգտագործել ՏՏ ոլորտի նորագույն տեխնոլոգիաները՝ ի բարօրություն սեփական ընտանիքի և համայնքի»,- հավելում է Սամվել Խաչատրյանը։
 
Ծրագրի իրականացման համար հանդիպումներ են տեղի ունեցել և հուշագրեր ստորագրվել Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանի, ինչպես նաև՝ Կողբի Գեղարվեստի դպրոցի հետ։
 
«Ինովացիոն և տեխնոլոգիական համայնք» սոցիալական Հկ–ի համահիմնադիրները վստահ են, որ սեփական օրինակով համայնքային բնակչությանը կարող են ցույց տալ, որ ճիշտ եղանակով ներդրվող ստարտափը կարող է և պե՛տք է ունենա մեծ հաջողություն։
 
 
Մարիամ Նալբանդյան
 
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan