«Չկա այնպիսի հերոս, ում ինձ կնմանեցնեմ». Գայանե Բալյան
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
վիրտուալ տիրույթից գրքերի աշխարհ է տեղափոխվել դերասանուհի Գայանե Բալյանի հետ:
Դերասանուհու համար կարեւոր չէ, թե ինչ ժանրի ստեղծագորություն է կարդում, այս հարցում նա պարզապես հստակ սկզբունք ունի.
«Ինչպես երաժշտության, նկարչության, ֆիլմերի դեպքում, այնպես էլ գրականության առումով չունեմ նախընտրած ժանր, գլխավորը՝ ընթերցանության ժամանակ հեղինակը կարողանա ձեռքիցդ բռնել ու տանել իր աշխարհ»,- նշեց Գայանեն:
Հիշելով իր առաջին գիրքը, որի տպավորությունները մինչ օրս նրան ուղեկցում են, պատմեց.
«Առաջին ստեղծագործությունները, որոնք սկսեցի կարդալ, հեքիաթներ էին, հիմնականում Հանս Քրիստինա Անդերսեն: «Ջրահարսը» հեքիաթը մեծ տպավորություն է թողել ինձ վրա: Հիշում եմ, երբ կարդում էի այն, վերջում միշտ հուզվում էի: Առաջին վեպը, որ ընթերցել եմ Հեկտոր Մալոյի «Առանց ընտանիքի»-ն էր, հետո հետաքրքրվեցի Ժյուլ Վեռնի արկածներով: Սրանց հաջորդեց Ջեկ Լոնդոնի ստեղծագործությունները, ապա Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը», Հերման Մելվիլի «Մոբի դիք»-ը, Թոմ Սոյերի արկածները, ու էլի շատ վեպեր եւ պատմվածքներ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...
5
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян



