Գերմանիան մինչեւ հունիսի կեսերը կորոշի Ինջիրլիքից իր զինծառայողների դուրսբերման հարցը
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիան Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազայից իր զինծառայողներին դուրս բերելու հարցով որոշում կկայացնի երկու շաբաթվա ընթացքում: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցչին:
«Մենք թուրքական կողմի հետ դեռ բանակցում ենք Ինջիրլիք ռազմաբազայի հարցով եւ որոշում կկայացնենք մինչեւ հունիսի կեսերը»,- նշել է անունը հրապարակել չցանկացած պաշտոնյան:
Ներկայում Ինջիրլիք ռազմաբազայում 250 գերմանացի զինծառայող կա, որոնք ներգրավված են ԻՊ-ի զինյալների դեմ պայքարում: Բունդեսթագի պատգամավորների՝ ռազմաբազա այցն արգելելուց հետո գերմանական կողմը հայտարարեց թուրքական ռազմաբազայից իր ստորաբաժանումը դուրս բերելու հնարավորության մասին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



