Գերմանիան մինչեւ հունիսի կեսերը կորոշի Ինջիրլիքից իր զինծառայողների դուրսբերման հարցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիան Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազայից իր զինծառայողներին դուրս բերելու հարցով որոշում կկայացնի երկու շաբաթվա ընթացքում: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցչին:
«Մենք թուրքական կողմի հետ դեռ բանակցում ենք Ինջիրլիք ռազմաբազայի հարցով եւ որոշում կկայացնենք մինչեւ հունիսի կեսերը»,- նշել է անունը հրապարակել չցանկացած պաշտոնյան:
Ներկայում Ինջիրլիք ռազմաբազայում 250 գերմանացի զինծառայող կա, որոնք ներգրավված են ԻՊ-ի զինյալների դեմ պայքարում: Բունդեսթագի պատգամավորների՝ ռազմաբազա այցն արգելելուց հետո գերմանական կողմը հայտարարեց թուրքական ռազմաբազայից իր ստորաբաժանումը դուրս բերելու հնարավորության մասին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



