Միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով 20 խաղաղ բնակիչ է զոհվել Սիրիայում
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայի Ռաքքա քաղաքի շրջանում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային ռազմական կոալիցիայի իրականացրած ավիահարվածի հետևանքով 20 խաղաղ բնակիչ է զոհվել:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` վկայակոչելով սիրիական աղբյուրը, նախօրեին ավիահարված է հասցվել Ռաքքայից քաղաքացիական անձանց տեղափոխող ավտոմեքենայի ուղղությամբ:
Միջազգային կոալիցիան` Վաշինգտոնի ղեկավարությամբ, դեռևս չի մեկնաբանել տվյալ հաղորդագրությունը:
Նշվում է, որ միջազգային կոալիցիան ավիահարվածներ է հասցնում Ռաքքայի շրջանում` աջակցելով «Սիրիայի դեմոկրատական ուժեր» ընդդիմադիր քուրդ-արաբական զորամիավորման գործողություններին:
Օրեր առաջ հաղորդվում էր, որ Սիրիայում հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել միջազգային կոալիցիայի իրականացրած ավիահարվածների հետևանքով:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



