Միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով 20 խաղաղ բնակիչ է զոհվել Սիրիայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի Ռաքքա քաղաքի շրջանում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային ռազմական կոալիցիայի իրականացրած ավիահարվածի հետևանքով 20 խաղաղ բնակիչ է զոհվել:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` վկայակոչելով սիրիական աղբյուրը, նախօրեին ավիահարված է հասցվել Ռաքքայից քաղաքացիական անձանց տեղափոխող ավտոմեքենայի ուղղությամբ:
Միջազգային կոալիցիան` Վաշինգտոնի ղեկավարությամբ, դեռևս չի մեկնաբանել տվյալ հաղորդագրությունը:
Նշվում է, որ միջազգային կոալիցիան ավիահարվածներ է հասցնում Ռաքքայի շրջանում` աջակցելով «Սիրիայի դեմոկրատական ուժեր» ընդդիմադիր քուրդ-արաբական զորամիավորման գործողություններին:
Օրեր առաջ հաղորդվում էր, որ Սիրիայում հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել միջազգային կոալիցիայի իրականացրած ավիահարվածների հետևանքով:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



