Ереван, 24.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


Ինչու՞ չի կարելի աղ և շաքարավազ մինչև մեկ տարեկան երեխաներին

ЛАЙФ

Նախևառաջ եկեք ուսումնասիրենք մի քանի հիմնական կարծիքներ.

«Ինչո՞ւ եք մտածում, որ Ձեր բալիկը սննդի մեջ աղի կարիք ունի »

Դուք մտածում եք, որ սկզբնական շրջանում հավելյալ սնունդ  չընդունելու պատճառն այն է, որ սնունդն անալի է:

Սա ամենահաճախ արվող սխալներից է, Ձեր բալիկը չի հետաքրքրվում սննդով, քանի որ սովորել է կրծքի կաթին և չի ցանկանում կերակրվել նոր, իր համար անծանոթ սննդով:  Նա, ով վեց ամիս կերակրվել է միայն կկ-ով և չգիտի  աղի համը, կարիք չունի սննդի մեջ աղի ավելացման:

Նա չի կարող ցանկանալ կամ կարիքը ունենալ մի բանի, որ դեռևս չի փորձել:

Երեխայի կերակրի մեջ աղի ավելացման վնասակար հետևանքները

Օրական աղի պահանջը երեխայի մոտ կազմում է 1գ-ից էլ քիչ (0.4գ. նատրիում) և այն ստանում է մեծ մասամբ կկ-ից կամ կխ-ից: Այդ պատճառով հավելյալ աղը ծանրաբեռնվածություն կլինի երեխայի երիկամների համար և դրանք չեն կարող հավուր պատշաճի իրենց գործառնությունը կատարել հավելյալ ծանրաբեռնվածության պատճառով:

Երեխայի կերակրի մեջ աղի ավելացման բացասական կողմերը

Կերակրի աղի մեջ առկա նատրիումը երեխաների մոտ բարձրացնում է արյան բարձր ճնշման և երիկամային անբավարարության ռիսկը: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ արյան բարձր ճնշման հավանականությունն ավելի մեծ է վաղ տարիքի երեխաների մոտ: Հիպերտոնիկ հիվանդությունը մեծահասակների մոտ սրտի և ուղեղի կաթվածների գլխավոր պատճառներից մեկն է հանդիսանում:

Երեխայի կերակրի մեջ աղից խուսափելու մյուս կարևոր պատճառն այն է, որ օրգանիզմում աղի ավելցուկը կարող է հանգեցնել երիկամային անբավարարության:  Երիկամներն օրգանիզմում գործում են որպես ֆիլտրեր, որոնք վերացնում են այնպիսի տարրերի ավելցուկ, ինչպիսիք են, նատրիումը, կալիումը, ֆոսֆորը և այլն, և պահպանում են տվյալ նյութերի անհրաժեշտ չափաբաժինը:

Մյուս վտանգն այն է, որ օրգանիզմում աղի մեծ քանակը կարող է հանգեցնել օրգանիզմի ջրազրկման: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ օրգանիզմում աղը լուծվում է միայն ջրով, և օրգանիզի ջրերն օգտագործվում են աղերի վերացման համար: Սա կարելի է կապել  շաքարային դիաբետի նախանշաններից մեկի հետ: Շաքարային դիաբետով տառապող մարդիկ միզելու պահանջ շատ հաճախ են ունենում, քանի որ շաքարի ավելցուկն օրգանիզմում լուծվում է ջրի միջոցով, որն էլ հանգեցնում է օրգանիզմի ջրազրկման:

SACN(Scientific Advisory Committee on Nutrition)-ը խորհուրդ է տալիս աղի հետևյալ չափաբաժինները նորածինների, վաղ տարիքի մանուկների և երեխաների համար

Տարիքը Աղի առավելագույն քանակը
0-6 ամսականներ < 1 գր (0.4գր նատրիում)
6-12 ամսականներ < 1 գր (0. 4գր  նատրիում)
1-3 տարեկաններ 2 գր  (0.8գր  նատրիում)
4-6 տարեկաններ 3 գր  (1.2գր նատրիում)
7-10 տարեկաններ 5 գր  ( 2 գր  նատրիում)
11 տարեկան և բարձր 6 գր  (2.4 գր նատրիում)

Որոշ մարդիկ խորհուրդ են տալիս մի պտղունց աղ ավելացնել երեխայի կերակրի մեջ, բայց դա նույն չափ վտանգավոր է, հաշվարկվում է, որ մեկ պտղունց աղը հավասար է ¼ գրամի:

Մեկ պտղունց աղը, որ օրական երեք անգամ ավելացվում է կերակրի մեջ, հավասար է ավելի քան 0,75 գր աղի, որն ի հավելում կկ-ում կամ կխ-ում առկա աղին, երեխայի օրգանիզմում կհանգեցնի աղի ավելցուկի, որի վտանգների մասին արդեն նշեցինք:

Ինչպես համ ավելացնել երեխայի կերակրի մեջ առանց աղ ավելացնելու

Դուք կարող եք ձեր երեխայի սնունդն ավելի համեղ ու հետաքրքիր դարձնել՝ ավելացնելով իր տարիքին համապատասխան համեմունքներ:

Ինչո՞ւ չի կարելի շաքարավազ մինչև մեկ տարեկան երեխաներին

Շատ մայրիկներ մտածում են, որ մինչև մեկ տարեկան երեխաներին շաքարի արգելումը նշանակում է նաև որ չի կարելի քաղցր սնունդ և հրաժարվում են երեխաներին քաղցրահամ միրգ տալուց: Շաքար ասելով՝ մենք ի նկատի ունենք «Սպիտակ ռուֆինացված շաքարը» , այլ ոչ թե մրգերի բնական քաղցրությունը և բնական քաղցրացուցիչները:

Ինչո՞ւ է շաքարավազը վնասակար մինչև մեկ տարեկան երեխաների համար

  • Հիմնականում շաքար ավելացնում են կաթի, մրգային հյութերի, մրգային պյուրեների, շիլաների, յոգուրտների մեջ դրանք քաղցրացնելու համար: Երեխայի սննդի մեջ շաքարավազ ավելացնելով՝ մենք լրացուցիչ ծանրաբեռնում ենք օրգանիզմը,բարձրացնում քաղցրի նկատմամբ նրա պահանջը: Երեխայի աճին զուգահեռ նա աստիճանաբար կսկսի ուտել միայն քաղցրացված սնունդ և կհրաժարվի այլ սննդատեսակներից:
  • Մանկական սննդի մեջ շաքարավազի ավելացումը նաև մեծացնում է մանկահասակ երեխաների մոտ կարիեսի զարգացման հավանականությունը:  Քաղցրացված սննդի մնացորդներից բերանում մնացած բակտերիաները կարիեսի առաջացման գլխավոր պատճառներից են:  Այդ բակտերիաները գործառնում են բերանում առկա շաքարի մնացորդների հետ, և սկսվում է կարիեսի գործընթաց:
  • Որոշ ծնողներ սովորություն ունեն պառկած դիրքում երեխաներին շշով կերակրել: Հետազոտությունները ցույց են տվել, որ դա բարձրացնում է ականջի ինֆեկցիաների ռիսկը, դա տեղի է ունենում այն պատճառով, որ երբ երեխան պառկած դիրքում շիշը բերանին է, երբեմն կարող է կաթը ծորալ բերանից և կաթալ ականջի մեջ, դա հանգեցնում է ականջի մեջ և հարակից շրջանում բակտերիաների զարգացման և առաջացնում է ականջի ինֆեկցիա:
  • Բացի ատամների կարիեսից կամ ականջի ինֆեկցիայից, երեխայի սննդակարգի մեջ շաքարի մեծ քանակը ավելացնում է հետագա տարիներին շաքարային դիաբետի առաջացման վտանգը:

Պետք է նշել, որ իր բնական վիճակով նատրիումն առկա է մթերքների մեծամասնության մեջ, ներառյալ մրգերի, բանջարեղենների, հատիկավորների և լոբազգիների մեջ: Մրգերի մեծամասնությունն իր բաղադրության մեջ մեծ քանակությամբ բնական շաքար են պարունակում: Այս աղբյուրները բավարար են,որ երեխայի մոտ բավարարվի նատրիումի և շաքարի պահանջը: Կանադայի Կալգարի համալսարանի կողմից կատարված հետազոտության արդյունքում հաստատվել է, որ վաճառվող մանկական սննդի 60%-ը պարունակում է մեծ քանակությամբ աղ և շաքարավազ: Երեխայի սննդի մեջ աղի և շաքարավազի ավելացման պատճառով, հետագայում երեխայի համային ընկալումները սխալ ուղղությամբ են զարգանում և դա շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում:

Այսպիսով, հարգելի՛ ծնողներ, շատ ուշադիր եղեք, թե ինչպիսի սնունդ եք տալիս ձեր երեխաներին: Մանրամասն կարդացե՛ք մանկական սննդի բաղադրությունը և խուսափե՛ք շաքարավազ և աղ ավելացնելուց, մինչ երեխան չի դառնում մեկ կամ մեկուկես տարեկան: Վաղ տարիքում խուսափելով շաքարավազ և աղ տալուց, դուք կարող եք վստահ լինել, որ երեխան աղի կամ շաքարավազի նկատմամբ կախվածություն չի ունենա, և ամենագլխավորը, կնվազեցնեք հետագայում այնպիսի վտանգավոր և մահացու ելք ունեցող հիվանդությունների զարգացման հավանականությունը, ինչպիսիք են հիպերտոնիան՝արյան բարձր ճնշումը, և շաքարային դիաբետը:

Трамп приостановил крупномасштабные ветроэнергетические проекты по меньшей мере на 90 дней«Осветим темноту вместе»: подарок Самвела Карапетяна ГюмриВо Франции проводится расследование по факту кибератаки на почту: сообщается о пророссийских хакерахЗа ситуацией вокруг армянской Церкви следят и в Лондоне — замглавы британского МИДГеоргий Макарян из Балашихи стал чемпионом мира по бразильскому джиу-джитсу«Тайный Санта» на idplus: анонимные подарочные картыФСБ России сообщила о предотвращении теракта на магистральном нефтепроводеПентагон: наращивание военной мощи Китая делает США уязвимымиАрмянский бренд Yeprem представлен в 5-м сезоне сериала «Эмили в Париже»Трамп рассмешил Сталлоне на вручении премииBrent подорожала до $62,46 за баррельВласти Армении не способны решить стоящие перед экономикой вызовы: КарапетянПапа римский Лев: «Очень печально, что Россия отказалась от перемирия»Новогоднее мероприятие «Евразии» в Ереване: вручение дипломов, кинопоказ и встреча с Дедом МорозомСотрудничество между фондом «Музыка во имя будущего» и «Барур» - во имя распространения армянской музыкиЮнибанк завершил размещение бессрочных облигаций раньше срокаРазве дворовая команда сможет победить профессионалов. Аршак КарапетянСтипендии для 100 студентов из Арцаха в рамках программы IDBank «Бок о бок»Подведены итоги второго конкурса финансовой грамотности Junius Кому и за что благодарен Пашинян?... «Паст»В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»Что происходит, когда одного человека нет в Армении? «Паст»Роберт Амстердам рассказал престижному телеканалу о преследовании христиан в АрменииПутин: Товарооборот с Арменией скорректировалсяПашинян заявил Путину о важности восстановления ж/д, соединяющих Армению с Азербайджаном и ТурциейГосдеп опроверг сообщения о $60 млрд США на восстановление ГазыПесков: данные о якобы желании РФ восстановить сферы влияния СССР ошибочны НАТО откроет в Румынии крупный центр для поставок оружия УкраинеСотни семей в Раздане получили гуманитарную помощьАрмянский фильм победил на Первом морском молодежном фестивале вертикального кино и видео «Золотой Якорь»Украинские беспилотники атаковали причалы и суда в крупном нефтяном порту Краснодарского краяЗолото подорожало выше $4380 за унцию и обновило ценовой рекордO Ялтинской конференции и её наследии: обсуждение в «Евразия-Армения»Власти РА и некоторые заблудшие священнослужители должны отказаться от своих идеологии: «Паст»Очередная неудача Никола Пашиняна: «Паст»«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитованных при МИД РФЕдинство против разрушения Церкви: «Паст»Артур Даниелян – бронзовый призер «Кубка Сильнейших» в МинскеКартина «Почтальон» Карена Геворкяна удостоилась специального упоминания на фестивале документального кино в КрасноярскеГенсер: Рубен и другие армянские христианские заключённые находятся в тюрьме за защиту права народа Нагорного КарабахаBernama: в Малайзии из-за наводнений эвакуировали более 15 тыс. человекПерсидский залив окрасился цветом крови, как в библейском пророчествеС азербайджанской железнодорожной станции Беюк-Кясик отправлен состав с топливом для АрменииUcom и SunChild реализуют программу «Умное наблюдение за птицами» Макрон заявил, что Европа должна быть готова к прямым переговорам с РоссиейПоведение властей Армении демонстрирует, что Пашинян вышел за рамки закона: Роберт АмстердамНапряжная ситуация во дворе церквиВпервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»Что не простили губернатору Ширака? «Паст»