Հակառուսական պատժամիջոցները խստանում են
МЕЖДУНАРОДНОЕ«Մեծ յոթնյակի» առաջնորդները պատրաստ են խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ՝ նրա կողմից Մինսկի համաձայնագրերի չկատարման դեպքում, որոնք կապված են Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հետ։ Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը՝ հղում անելով այսօր ավարտվող գագաթնաժողովի կուլուարներում իրազեկ աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ ամփոփիչ հռչակագրում առանձին կետով կհիշատակվի G7-ի պատրաստակամությունը ընդունելու Ռուսաստանի դեմ հավելյալ միջոցառումներ։ Դիվանագիտական աղբյուրները նշում են, որ ԱՄՆ-ը համաձայնել է՝ պատժամիջոցների անհրաժեշտությունը պահպանվում է։
Reuters գործակալությունն իր հերթին հայտնում է, որ մինչ այժմ հակառուսական պատժամիջոցների վերաբերյալ ձևակերպումները մնում են ոչ մինչև վերջ համաձայնեցված։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



