Հակառուսական պատժամիջոցները խստանում են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Մեծ յոթնյակի» առաջնորդները պատրաստ են խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ՝ նրա կողմից Մինսկի համաձայնագրերի չկատարման դեպքում, որոնք կապված են Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հետ։ Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը՝ հղում անելով այսօր ավարտվող գագաթնաժողովի կուլուարներում իրազեկ աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ ամփոփիչ հռչակագրում առանձին կետով կհիշատակվի G7-ի պատրաստակամությունը ընդունելու Ռուսաստանի դեմ հավելյալ միջոցառումներ։ Դիվանագիտական աղբյուրները նշում են, որ ԱՄՆ-ը համաձայնել է՝ պատժամիջոցների անհրաժեշտությունը պահպանվում է։
Reuters գործակալությունն իր հերթին հայտնում է, որ մինչ այժմ հակառուսական պատժամիջոցների վերաբերյալ ձևակերպումները մնում են ոչ մինչև վերջ համաձայնեցված։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



