ՌԴ-ում մեծ հետաքրքրությամբ և սիրով են ընդունում հայկական ապրանքները. Վերոնիկա Նիկիշինա
ЭКОНОМИКАՌուսաստանի Դաշնությունում մեծ հետաքրքրությամբ ու սիրով են ընդունում ռուսական շուկա մուտք գործած հայկական ապրանքները: Դրանք վերաբերվում են արդյունաբերական, գյուղատնտեսական, սննդի արտադրանքներին և ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 27-ին «Եվրասիական տնտեսական միություն-Հայաստան համագործակցություն» ամենամյա բիզնես համաժողովին ասաց ԵՏՀ առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան:
«Կարծում ենք, այստեղ մեծ ներուժ կա, քանի որ նոր ենք սկսում հիշել այդ արտադրանքների համը և ինչպես հայկական արտադրության, այնպես էլ համատեղ արտադրված ապրանքները ունեն մեծ ներուժ»,- ասաց Նիկիշինան՝ հավելելով, որ նման համաժողովներն օգնում են արտահանողների գտնել գործընկերական կապեր և հասկանալ մրցակցային կողմերը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



