ՌԴ-ում մեծ հետաքրքրությամբ և սիրով են ընդունում հայկական ապրանքները. Վերոնիկա Նիկիշինա
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՌուսաստանի Դաշնությունում մեծ հետաքրքրությամբ ու սիրով են ընդունում ռուսական շուկա մուտք գործած հայկական ապրանքները: Դրանք վերաբերվում են արդյունաբերական, գյուղատնտեսական, սննդի արտադրանքներին և ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 27-ին «Եվրասիական տնտեսական միություն-Հայաստան համագործակցություն» ամենամյա բիզնես համաժողովին ասաց ԵՏՀ առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան:
«Կարծում ենք, այստեղ մեծ ներուժ կա, քանի որ նոր ենք սկսում հիշել այդ արտադրանքների համը և ինչպես հայկական արտադրության, այնպես էլ համատեղ արտադրված ապրանքները ունեն մեծ ներուժ»,- ասաց Նիկիշինան՝ հավելելով, որ նման համաժողովներն օգնում են արտահանողների գտնել գործընկերական կապեր և հասկանալ մրցակցային կողմերը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



