Սառեցված հապալասի օգտակար հատկությունները
ЛАЙФՀապալասը սառեցնելուց հետո այն վերածում եք առողջության գրավականի։ Հապալասը լավագույն միրգ է, որ պետք է հնարավորինս ներառել սննդակարգում։ Այն հարուստ է հակաօքսիդանտներով, սննդային կարևոր նյութերով ու մանրաթելերով։ Իսկ գիտեք արդյո՞ք, որ այն սառեցնելով առավել եք մեծացնում օգտակարությունը։
Հապալասի առողջարար հատկություններն այնքան շատ են, որ անգամ հնարավոր չէ բոլորը նշել, սակայն նշենք, որ հապալասի սառեցման օգուտը կայանում է նրանում, որ տեղի է ունենում անտոցիանների կոնցենտրացիա։
Անտոցիանները բնական հակաբորբոքային քիմիկատներ են, որոնք ունեն հակաքաղցկեղային հատկություններ։ Հապալասը սառեցնելուց հետո անտոցիանների քանակն աճում է։
Հապալասը շատ օգտակար է սրտի համար, իսկ եթե սիրտն առողջ է, ապա երկար ժամանակ կարող եք առողջության համար չանհանգստանալ։ Սառեցված հապալասը նվազեցնում է սրտային հիվանդությունների հավանականությունը, ամրապնդում է զարկերակները, որի արդյունքնում ել զարկերակային ճնշումը լինում է կայուն։
Այն օգտակար է շարժողական գործառույթների համար ու հատկապես օգտակար մեծահասակներին, որը կանխում է նաև ճանաչողական խնդիրների առաջացման ռիսկը՝ ուղեղն ու մարմինը պաշտպանելով ծերացումից։
Հապալասը պաշտպանում է նյարդային համակարգը։ Սա շատ կարևոր է, քանի որ մարմինն ամեն օր ենթարկվում է տոքսինների ազդեցության։
Հապալասը օգտակար է մարսողության համար, որն էլ համարվում է առողջության պահպանման գրավականներից մեկը։ Այն նաև օգնում է օրգանիզմից դուրս բերել թույներն ու պաշտպանել մարսողական համակարգը։
Հապալասը կանխում է նաև թուլամության, այդ թվում նաև Ալցհեյմերի հիվանդության առաջացման հավանականությունը՝ շնորհիվ սառեցված հապալասում առկա անտոցիանների։
1
«Пашиняну осталось недолго оставаться у власти, максимум 8 месяцев»: «Паст»
2
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет
3
Только от самого факта интервью Нарека Карапетяна впали в шок: «Паст»
4
«Россия и Армения укрепляют стратегическое сотрудничество через новый железнодорожный маршрут»
5
Скандал вокруг Севана: почему даже сторонники Пашиняна не смогли промолчать? «Паст»



