Սառեցված հապալասի օգտակար հատկությունները
LIFEՀապալասը սառեցնելուց հետո այն վերածում եք առողջության գրավականի։ Հապալասը լավագույն միրգ է, որ պետք է հնարավորինս ներառել սննդակարգում։ Այն հարուստ է հակաօքսիդանտներով, սննդային կարևոր նյութերով ու մանրաթելերով։ Իսկ գիտեք արդյո՞ք, որ այն սառեցնելով առավել եք մեծացնում օգտակարությունը։
Հապալասի առողջարար հատկություններն այնքան շատ են, որ անգամ հնարավոր չէ բոլորը նշել, սակայն նշենք, որ հապալասի սառեցման օգուտը կայանում է նրանում, որ տեղի է ունենում անտոցիանների կոնցենտրացիա։
Անտոցիանները բնական հակաբորբոքային քիմիկատներ են, որոնք ունեն հակաքաղցկեղային հատկություններ։ Հապալասը սառեցնելուց հետո անտոցիանների քանակն աճում է։
Հապալասը շատ օգտակար է սրտի համար, իսկ եթե սիրտն առողջ է, ապա երկար ժամանակ կարող եք առողջության համար չանհանգստանալ։ Սառեցված հապալասը նվազեցնում է սրտային հիվանդությունների հավանականությունը, ամրապնդում է զարկերակները, որի արդյունքնում ել զարկերակային ճնշումը լինում է կայուն։
Այն օգտակար է շարժողական գործառույթների համար ու հատկապես օգտակար մեծահասակներին, որը կանխում է նաև ճանաչողական խնդիրների առաջացման ռիսկը՝ ուղեղն ու մարմինը պաշտպանելով ծերացումից։
Հապալասը պաշտպանում է նյարդային համակարգը։ Սա շատ կարևոր է, քանի որ մարմինն ամեն օր ենթարկվում է տոքսինների ազդեցության։
Հապալասը օգտակար է մարսողության համար, որն էլ համարվում է առողջության պահպանման գրավականներից մեկը։ Այն նաև օգնում է օրգանիզմից դուրս բերել թույներն ու պաշտպանել մարսողական համակարգը։
Հապալասը կանխում է նաև թուլամության, այդ թվում նաև Ալցհեյմերի հիվանդության առաջացման հավանականությունը՝ շնորհիվ սառեցված հապալասում առկա անտոցիանների։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



