Երեւանը երկրորդն Է ռուսաստանցիների համար առավել մատչելի Էքսկուրսիոն ուղղությունների թվում. BSI Group
ОБЩЕСТВОՄինսկը ռուսաստանցիների համար ամենաԷժան Էքսկուրսիոն ուղղությունն Է դարձել առաջիկա ամառվա համար: Այդ մասին BSI Group տուրօպերատորի փորձագետները պատմել են «Լենտա.ռու»-ին:
Բելառուսի մայրաքաղաք ճամփորդությունը մեկ մարդու վրա կնստի մոտավորապես 18,5 հազար ռուբլի: Այն ներառում Է Մոսկվա-Մինսկ-Մոսկվա թռիչքը, եռօրյա կեցությունը երեքաստղանի հյուրանոցում, տրանսֆեր օդանավակայանից մինչեւ հյուրանոց եւ հակառակ ուղղությամբ, ինչպես նաեւ բուն Էքսկուրսիոն սպասարկումը:
Մինսկին հաջորդում Է Երեւանը: Հայաստանի մայրաքաղաքի Էքսկուրսիոն ուղղությունը՝ կեցությամբ եւ զանազան ծառայություններով, ամռանը կարժենա 22,8 հազար ռուբլի: Եռյակը եզրափակում Է Պրագան: Չեխիայի մայրաքաղաքում հանգստանալու համար ճանապարհորդը կվճարի 22,9 հազար ռուբլի:
Չորրորդ տեղը բաժին Է հասել Թբիլիսիին (23,5 հազար ռուբլի), հինգերորդը՝ Բուդապեշտին (23,8 հազար ռուբլի): Վեցերորդ հորիզոնականում հայտնվել Է Հռոմը: Իտալիայի մայրաքաղաք ուղեւորությունը զբոսաշրջիկի վրա կնստի 25,7 հազար ռուբլի:
Վարկանիշի վերջին՝ 7-րդ դիրքում Լոնդոնն Է: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք ճամփորդելու համար զբոսաշրջիկից կպահանջվի մոտավորապես 38,5 հազար ռուբլի: Ընդ որում՝ գումարը ներառում Է կեցությունը երկուաստղանի, այլ ոչ թե երեքաստղանի հյուրանոցում, ինչպես մյուս բոլոր դեպքերում:
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой



