Երեւանը երկրորդն Է ռուսաստանցիների համար առավել մատչելի Էքսկուրսիոն ուղղությունների թվում. BSI Group
SOCIETYՄինսկը ռուսաստանցիների համար ամենաԷժան Էքսկուրսիոն ուղղությունն Է դարձել առաջիկա ամառվա համար: Այդ մասին BSI Group տուրօպերատորի փորձագետները պատմել են «Լենտա.ռու»-ին:
Բելառուսի մայրաքաղաք ճամփորդությունը մեկ մարդու վրա կնստի մոտավորապես 18,5 հազար ռուբլի: Այն ներառում Է Մոսկվա-Մինսկ-Մոսկվա թռիչքը, եռօրյա կեցությունը երեքաստղանի հյուրանոցում, տրանսֆեր օդանավակայանից մինչեւ հյուրանոց եւ հակառակ ուղղությամբ, ինչպես նաեւ բուն Էքսկուրսիոն սպասարկումը:
Մինսկին հաջորդում Է Երեւանը: Հայաստանի մայրաքաղաքի Էքսկուրսիոն ուղղությունը՝ կեցությամբ եւ զանազան ծառայություններով, ամռանը կարժենա 22,8 հազար ռուբլի: Եռյակը եզրափակում Է Պրագան: Չեխիայի մայրաքաղաքում հանգստանալու համար ճանապարհորդը կվճարի 22,9 հազար ռուբլի:
Չորրորդ տեղը բաժին Է հասել Թբիլիսիին (23,5 հազար ռուբլի), հինգերորդը՝ Բուդապեշտին (23,8 հազար ռուբլի): Վեցերորդ հորիզոնականում հայտնվել Է Հռոմը: Իտալիայի մայրաքաղաք ուղեւորությունը զբոսաշրջիկի վրա կնստի 25,7 հազար ռուբլի:
Վարկանիշի վերջին՝ 7-րդ դիրքում Լոնդոնն Է: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք ճամփորդելու համար զբոսաշրջիկից կպահանջվի մոտավորապես 38,5 հազար ռուբլի: Ընդ որում՝ գումարը ներառում Է կեցությունը երկուաստղանի, այլ ոչ թե երեքաստղանի հյուրանոցում, ինչպես մյուս բոլոր դեպքերում:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



