Քերին ամերիկացի ուսանողներին խորհուրդ Է տվել սովորել ռուսաց լեզուն. Politico
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերին ամերիկացի ուսանողների առջեւ իր ելույթի ընթացքում նրանց խորհուրդ Է տվել սովորել ռուսաց լեզուն: Մայիսի 24-ին Մասաչուսեթսի նահանգում Հարվարդի համալսարանին կից Ջոն Քենեդիի անվան Կառավարման դպրոցի սովորողների առջեւ նրա ելույթից հատվածներ Է հրապարակել Politico թերթը:
«Ինձ հաճախ են հարցնում, թե որն Է կառավարության վրա իրական ազդեցության գաղտնիքը: Դե ինչ, ամեն ինչ փոխվեց ոչ այնքան վաղուց: Այսօր նայելով Սպիտակ տանը՝ ես կասեի, որ անհրաժեշտ Է դասագիրք գնել եւ սովորել ռուսաց լեզուն»,- հայտարարել Է նախկին պետքարտուղարը:
Քերին քննադատել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին. «Պետության ղեկավարի համար, պետություն, որն ԱՄՆ-ի Սահմանադրության մեջ առաջին ուղղումն Է մտցրել խոսքի ազատության մասին, նորմալ չԷ ամեն օր նվաստացնել լրագրողներին եւ նույնիսկ սպառնալ նրանց: Նորմալ չԷ, երբ Հետաքննությունների համապետական բյուրոյի ղեկավարին առանց քաշվելու ազատում են աշխատանքից այն պատճառով, որ նա հետաքննում Էր Ռուսաստանի ազդեցությունը նույն այն մարդու ընտրարշավի վրա, ով նրան հեռացրել Է», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



