Քերին ամերիկացի ուսանողներին խորհուրդ Է տվել սովորել ռուսաց լեզուն. Politico
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերին ամերիկացի ուսանողների առջեւ իր ելույթի ընթացքում նրանց խորհուրդ Է տվել սովորել ռուսաց լեզուն: Մայիսի 24-ին Մասաչուսեթսի նահանգում Հարվարդի համալսարանին կից Ջոն Քենեդիի անվան Կառավարման դպրոցի սովորողների առջեւ նրա ելույթից հատվածներ Է հրապարակել Politico թերթը:
«Ինձ հաճախ են հարցնում, թե որն Է կառավարության վրա իրական ազդեցության գաղտնիքը: Դե ինչ, ամեն ինչ փոխվեց ոչ այնքան վաղուց: Այսօր նայելով Սպիտակ տանը՝ ես կասեի, որ անհրաժեշտ Է դասագիրք գնել եւ սովորել ռուսաց լեզուն»,- հայտարարել Է նախկին պետքարտուղարը:
Քերին քննադատել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին. «Պետության ղեկավարի համար, պետություն, որն ԱՄՆ-ի Սահմանադրության մեջ առաջին ուղղումն Է մտցրել խոսքի ազատության մասին, նորմալ չԷ ամեն օր նվաստացնել լրագրողներին եւ նույնիսկ սպառնալ նրանց: Նորմալ չԷ, երբ Հետաքննությունների համապետական բյուրոյի ղեկավարին առանց քաշվելու ազատում են աշխատանքից այն պատճառով, որ նա հետաքննում Էր Ռուսաստանի ազդեցությունը նույն այն մարդու ընտրարշավի վրա, ով նրան հեռացրել Է», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Սյունիքում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին
2
Ովքե՞ր են ԱՄՆ–ից արտաքսված հայերը
3
Փոփոխություններ ID քարտերի հետ կապված
4
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
5
Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով



