Բրիտանիայում պայթանյութի արտադրամաս են հայտնաբերել մահապարտի տանը. ABC News
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիայի իշխանությունները պայթուցիկ սարքերի պատրաստման յուրատեսակ արհեստանոց են հայտնաբերել մանչեսթրցի ենթադրյալ մահապարտ-ահաբեկիչ Սալման Աբեդիի տանը, ինչի մասին հայտնել Է Միացյալ Նահանգների ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ:
Ինչպես նշել Է հեռուստաալիքը, իշխանությունները ենթադրյալ ահաբեկչի տանը հայտնաբերել են այնպիսի ծավալների քիմիական նյութեր, որոնք բավական են եւս մի քան պայթուցիկ սարքերի պատրաստման համար: Պաշտոնապես այս տեղեկատվությունը չի հաստատվում:
Ավելի վաղ Մանչեսթրի ոստիկանության ղեկավար Իան Հոփքինսը հայտարարել Է, որ «Մանչեսթր-Արենա» համերգային համալիրում ահաբեկչական գործողությունն «անտարակույս, կազմակերպվել Է հանցավոր ցանցի կողմից»: Հեռուստաալիքի տվյալներով՝ այժմ իշխանություններն ուժեղացրել են խմբավորման որոնումները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



