Բրիտանիայում պայթանյութի արտադրամաս են հայտնաբերել մահապարտի տանը. ABC News
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի իշխանությունները պայթուցիկ սարքերի պատրաստման յուրատեսակ արհեստանոց են հայտնաբերել մանչեսթրցի ենթադրյալ մահապարտ-ահաբեկիչ Սալման Աբեդիի տանը, ինչի մասին հայտնել Է Միացյալ Նահանգների ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ:
Ինչպես նշել Է հեռուստաալիքը, իշխանությունները ենթադրյալ ահաբեկչի տանը հայտնաբերել են այնպիսի ծավալների քիմիական նյութեր, որոնք բավական են եւս մի քան պայթուցիկ սարքերի պատրաստման համար: Պաշտոնապես այս տեղեկատվությունը չի հաստատվում:
Ավելի վաղ Մանչեսթրի ոստիկանության ղեկավար Իան Հոփքինսը հայտարարել Է, որ «Մանչեսթր-Արենա» համերգային համալիրում ահաբեկչական գործողությունն «անտարակույս, կազմակերպվել Է հանցավոր ցանցի կողմից»: Հեռուստաալիքի տվյալներով՝ այժմ իշխանություններն ուժեղացրել են խմբավորման որոնումները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



