Երևանի սեփականությունը համարվող 52 ընկերություններ միասին համայնքին 118 միլիոնից ավելի շահույթ են ապահովել
ОБЩЕСТВОՄայիսի 30–ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 9–րդ նստաշրջանի 4–րդ նիստը: Նիստի օրակարգում է ներառվել Երևան համայնքի սեփականություն համարվող 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների կողմից 2016 թ. տարեկան գործունեության արդյունքներով առաջացած զուտ շահույթի բաշխման ուղղությունները և Երևանի բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների չափերը հաստատելու մասին նախագիծը։
Համայնքի սեփականություն հանդիսացող 50%–ից ավելի բաժնեմաս ունեցող ընկերությունների 2016 թ. տարեկան գործունեության արդյունքներով առաջացած զուտ շահույթի բաշխման համար հիմք են հանդիսացել կազմակերպությունների տարեկան ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև Երևանի բյուջե տարեկան շահութաբաժնի վճարման չափի առաջարկության մասին տեղեկանքներն ու զուտ շահույթի բաշխման ուղղությունների վերաբերյալ կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկությունները։
Համայնքի սեփականություն հանդիսացող 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող և գործունեություն ծավալած 58 ընկերություններից 2016 թ. տարեկան տնտեսական գործունեության արդյունքներով շահույթով են աշխատել 52 ընկերություններ, որոնց զուտ շահույթը կազմել է 370 միլիոն 907 հազար դրամ: Զուտ շահույթից Երևանի բյուջե վճարման ենթակա տարեկան շահութաբաժինների գումարը կկազմի 118 միլիոն 943 հազար դրամ, քանի որ թվով 2 ընկերությունների՝ «Քանաքեռ–Զեյթուն ծննդատուն», «Արաբկիր–Կամար» ՓԲԸ–ների զուտ շահույթներից՝ 735 միլիոն 50 հազար դրամից շահութաբաժին չի հաշվարկվում: Բանն այն է, որ այդ ընկերությունների մոտ առկա են շահութաբաժինների վճարման սահմանափակումներ՝ զուտ ակտիվների արժեքը պակաս է կամ կպակասի կանոնադրական կապիտալից շահութաբաժինների վճարման հետևանքով։
Նշված 52 ընկերություններից Երևանի համար ամենից շատ շահույթ է ապահովել «Երքաղլույս» ՓԲԸ–ն, որի տարեկան զուտ շահույթը կազմել է 69 միլիոն 570 հազար դրամ, որից էլ 27 միլիոն 828 հազարը համայնքի շահութաբաժինն է: «Երքաղլույս» հետո տարեկան շահույթի չափերով երկրորդ տեղն է զբաղեցնում «Արաբկիր–Կամար» ՓԲԸ–ն, որի 2016 թ. տարեկան շահույթը կազմել է 59 միլիոն 870 հազար դրամ: Նախագծի մեջ առկա շահութաբաժինների աղյուսակից տեսնում ենք, որ «Երքաղլույս» ընկերությունից հետո Երևանին մեծ գումարների հասնող շահութաբաժին է վճարել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը՝ 11 միլիոն 815 հազար դրամի չափով:
Նախագծից նաև տեղեկանում ենք, որ այդ 50 կազմակերպությունների կողմից շահութաբաժինների վճարումները Երևանի բյուջե կատարվելու են եռամսյա ժամկետում՝ ամսական հավասար չափերով, բայց ոչ ուշ, քան մինչև հոկտեմբերի 1–ը։
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
4
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой
5
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...



