Իրանն աջակցում է ՕՊԵԿ համաձայնագրի ժամկետի երկարացումը
МЕЖДУНАРОДНОЕԻրանն աջակցում է նավթի արդյունահանման կրճատման մասին ՕՊԵԿ-ի ու անկախ նավթարդյունահանող երկրների համաձայնագրի ժամկետի երկարացումը եւս 9 ամսով։ Այս մասին հայտնել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն։
«Իրանը դեմ չէ ժամկետը 9 ամսով երկարացնելուն»,- ասել է նախարարը լրագրողներին։
Մայիսի 24-ին ՕՊԵԿ երկրների ու կազմակերպության անդամ չհանդիսացող երկրների մոնիտորինգային կոմիտեն խորհուրդ է տվել նավթի արդյունահանման ծավալի կրճատման մասին համաձայնագիրը երկարացնել եւս 9 ամսով՝ մինչեւ 2018-ի մարտի 31-ը։
Համաձայնագրի երկարացումը աջակցում են Իրաքը, Օմանը, Քուվեյթը, Հարավային Սուդանը, Ադրբեջանը, Էկվադորը, Ալժիրն ու Վենեսուելան։ Վերջնական որոշումը կկայացվի վաղը՝ գործարքի մասնակիցների նախարարական հանդիպման ժամանակ։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



