Իրանն աջակցում է ՕՊԵԿ համաձայնագրի ժամկետի երկարացումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանն աջակցում է նավթի արդյունահանման կրճատման մասին ՕՊԵԿ-ի ու անկախ նավթարդյունահանող երկրների համաձայնագրի ժամկետի երկարացումը եւս 9 ամսով։ Այս մասին հայտնել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն։
«Իրանը դեմ չէ ժամկետը 9 ամսով երկարացնելուն»,- ասել է նախարարը լրագրողներին։
Մայիսի 24-ին ՕՊԵԿ երկրների ու կազմակերպության անդամ չհանդիսացող երկրների մոնիտորինգային կոմիտեն խորհուրդ է տվել նավթի արդյունահանման ծավալի կրճատման մասին համաձայնագիրը երկարացնել եւս 9 ամսով՝ մինչեւ 2018-ի մարտի 31-ը։
Համաձայնագրի երկարացումը աջակցում են Իրաքը, Օմանը, Քուվեյթը, Հարավային Սուդանը, Ադրբեջանը, Էկվադորը, Ալժիրն ու Վենեսուելան։ Վերջնական որոշումը կկայացվի վաղը՝ գործարքի մասնակիցների նախարարական հանդիպման ժամանակ։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



