Մանչեսթրի ողբերգությունից հետո բանակն Է ստանձնում բրիտանացիների անվտանգությունը
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Էմբեր Ռադը հավաստել Է, որ բրիտանական քաղաքների փողոցներում 3 հազար 800 զինվորականներ են տեղավորվելու այն բանից հետո, երբ վարչապետ Թերեզա Մեյը փաստորեն գործողության մեջ դրեց Temperer գործողության առաջին փուլը, որը նախատեսում Է զինվորականների ներգրավումը երկրում անվտանգության ապահովմանը:
Ընդսմին զինվորներն իրենց վրա չեն վերցնում զինված ոստիկանության գործառույթը, այլ միայն օգնում են կարգի պահապաններին նրանց ծառայության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Թերեզա Մեյի խոսքով՝ ոստիկանության ղեկավարությունն ինքը կկարողանա որոշել՝ որտեղ Է ավելի լավ գործի դնել զինվորականներին, թեեւ, ամենայն հավանականությամբ, նրանց կներգրավեն տուրիստական տեսարժան վայրերի, օդանավակայանների ու տրանսպորտային այլ կարեւոր հանգույցների, ինչպես նաեւ մարզական խոշոր միջոցառումների պահպանությանը:
Այլ ստորաբաժանումներ կտեղավորեն երկրի տարբեր շրջաններում: Նրանք կգտնվեն բարձր մարտական պատրաստության վիճակում ի դեպս հնարավոր փոխհամաձայնեցված հարձակումների՝ հրազենի կիրառմամբ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



