Մանչեսթրի ողբերգությունից հետո բանակն Է ստանձնում բրիտանացիների անվտանգությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Էմբեր Ռադը հավաստել Է, որ բրիտանական քաղաքների փողոցներում 3 հազար 800 զինվորականներ են տեղավորվելու այն բանից հետո, երբ վարչապետ Թերեզա Մեյը փաստորեն գործողության մեջ դրեց Temperer գործողության առաջին փուլը, որը նախատեսում Է զինվորականների ներգրավումը երկրում անվտանգության ապահովմանը:
Ընդսմին զինվորներն իրենց վրա չեն վերցնում զինված ոստիկանության գործառույթը, այլ միայն օգնում են կարգի պահապաններին նրանց ծառայության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Թերեզա Մեյի խոսքով՝ ոստիկանության ղեկավարությունն ինքը կկարողանա որոշել՝ որտեղ Է ավելի լավ գործի դնել զինվորականներին, թեեւ, ամենայն հավանականությամբ, նրանց կներգրավեն տուրիստական տեսարժան վայրերի, օդանավակայանների ու տրանսպորտային այլ կարեւոր հանգույցների, ինչպես նաեւ մարզական խոշոր միջոցառումների պահպանությանը:
Այլ ստորաբաժանումներ կտեղավորեն երկրի տարբեր շրջաններում: Նրանք կգտնվեն բարձր մարտական պատրաստության վիճակում ի դեպս հնարավոր փոխհամաձայնեցված հարձակումների՝ հրազենի կիրառմամբ:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



