Moody՚s-ը 28 տարվա ընթացքում առաջին անգամ իջեցրել Է Չինաստանի վարկանիշը
МЕЖДУНАРОДНОЕMoody՚s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը մայիսի 24-ին Չինաստանի երկարաժամկետ վարկային ռեյտինգը “Aa3”-ից իջեցրել մինչեւ “A1”՝ տնտեսական աճի տեմպերի դանդաղման պայմաններում պետական պարտքի շարունակվող մեծացմամբ հանդերձ երկրի ֆինանսական դրության վատթարացման երկյուղների պատճառով: Այս մասին ասված Է գործակալության կայքում զետեղված մամուլի տեղեկագրում: Ինչպես նշում Է Bloomberg-ը, վարկանիշն իջեցվել Է 1989 թվականից ի վեր առաջին անգամ:
Վարկանիշի կանխատեսումն ըստ որում բացասականից փոխվել Է կայունի: Moody՚s-ը կարծում Է, որ պետական պարտքի մակարդակը համախառն ներքին արդյունքի 40 տոկոսին կհասնի 2018 թվականին եւ 45 տոկոսին կմոտենա տասնամյակի վերջին:
S&P-ն Չինաստանի վարկանիշը գնահատում Է “AA-” մակարդակում՝ բացասական կանխատեսմամբ, Fitch-ը՝ "А+", հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



