Moody՚s-ը 28 տարվա ընթացքում առաջին անգամ իջեցրել Է Չինաստանի վարկանիշը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆMoody՚s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը մայիսի 24-ին Չինաստանի երկարաժամկետ վարկային ռեյտինգը “Aa3”-ից իջեցրել մինչեւ “A1”՝ տնտեսական աճի տեմպերի դանդաղման պայմաններում պետական պարտքի շարունակվող մեծացմամբ հանդերձ երկրի ֆինանսական դրության վատթարացման երկյուղների պատճառով: Այս մասին ասված Է գործակալության կայքում զետեղված մամուլի տեղեկագրում: Ինչպես նշում Է Bloomberg-ը, վարկանիշն իջեցվել Է 1989 թվականից ի վեր առաջին անգամ:
Վարկանիշի կանխատեսումն ըստ որում բացասականից փոխվել Է կայունի: Moody՚s-ը կարծում Է, որ պետական պարտքի մակարդակը համախառն ներքին արդյունքի 40 տոկոսին կհասնի 2018 թվականին եւ 45 տոկոսին կմոտենա տասնամյակի վերջին:
S&P-ն Չինաստանի վարկանիշը գնահատում Է “AA-” մակարդակում՝ բացասական կանխատեսմամբ, Fitch-ը՝ "А+", հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



