Թուրքիան ռուսական ցորենի ներմուծման նոր սահմնափակումներ Է մտցրել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիան ռուսական ցորենի ներմուծման նոր սահմնափակումներ Է մտցրել: Ինչպես գրել Է «Վեդոսմոստի»-ն՝ վկայակոչելով «ՍովԷկոն» վերլուծական կենտրոնը եւ Ռուսաստանի երկու արտահանողների բարձրաստիճան կառավարիչների, Ռուսաստանին բաժին կընկնի ներմուծման համար տրված բոլոր թույլատրագրերի սոսկ մինչեւ մեկ քառորդը:
«Վեդոմոստի»-ի տվյալներով՝ նոր սահմանափակումները դարձել են լոլիկի եւ որոշ այլ բանջարեղենների մատակարարման արգելման պատասխան միջոցը, որը ՌԴ-ն սահմանել Է այն բանից հետո, երբ թուրք զինվորականները խոցեցին ռուսական կործանիչը:
Մայիսի 3-ին Մոսկվայում նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո կողմերը համաձայնության են եկել վերացնելու սահմանափակումները, սակայն, ինչպես նշել Է ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը, որոշակի սահմանափակումներ կպահպանվեն երեք – հինգ տարվա ընթացքում: Դա կապված Է ռուս ներդրողների նախագծերի ավարտման հետ, որոնք սկսվել են թուրքական ներմուծման արգելքի պայմաններում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



