Թուրքիան ռուսական ցորենի ներմուծման նոր սահմնափակումներ Է մտցրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան ռուսական ցորենի ներմուծման նոր սահմնափակումներ Է մտցրել: Ինչպես գրել Է «Վեդոսմոստի»-ն՝ վկայակոչելով «ՍովԷկոն» վերլուծական կենտրոնը եւ Ռուսաստանի երկու արտահանողների բարձրաստիճան կառավարիչների, Ռուսաստանին բաժին կընկնի ներմուծման համար տրված բոլոր թույլատրագրերի սոսկ մինչեւ մեկ քառորդը:
«Վեդոմոստի»-ի տվյալներով՝ նոր սահմանափակումները դարձել են լոլիկի եւ որոշ այլ բանջարեղենների մատակարարման արգելման պատասխան միջոցը, որը ՌԴ-ն սահմանել Է այն բանից հետո, երբ թուրք զինվորականները խոցեցին ռուսական կործանիչը:
Մայիսի 3-ին Մոսկվայում նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո կողմերը համաձայնության են եկել վերացնելու սահմանափակումները, սակայն, ինչպես նշել Է ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը, որոշակի սահմանափակումներ կպահպանվեն երեք – հինգ տարվա ընթացքում: Դա կապված Է ռուս ներդրողների նախագծերի ավարտման հետ, որոնք սկսվել են թուրքական ներմուծման արգելքի պայմաններում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



