Կատալոնիան պաշտոնապես կխնդրի Մադրիդին՝ բանակցություններ սկսել անկախության հանրաքվեի շուրջ
МЕЖДУНАРОДНОЕԿատալոնիայի իշխանությունները պայմանավորվել են պաշտոնապես դիմել Իսպանիայի՝ Մարիանո Ռախոյի գլխավորած կառավարությանը՝ խնդրելով բանակցություններ սկսել ինքնավարության անկախության հանրաքվեի դրույթների ու պայմանների շուրջ: Այդ մասին հայտարարել Է տարածաշրջանային կառավարության ներկայացուցիչ Նեուս Մունտեն:
Նա ասել Է, թե խոսքը հանրահարցման մասին Է, «որի ընթացքում կատալոնցիները քվեարկությամբ կկարողանան վճռել ինքնավար մարզի քաղաքական ապագան»: Առաջիկա օրերին այդ խնդրագիրն ուղարկվելու Է Ռախոյին:
Տեղական իշխանությունները հույս ունեն, որ Մադրիդը «որոշակի պատասխան» կտա իրենց խնդրագրին»,-ճշտել Է Մունտեն:
Կատալոնիան ինքնավար հանրակցություն Է Պիրենեյան թագավորության հյուսիս-արեւելքում: Վերջին տարիներին տարածաշրջանում զգալիորեն ուժեղացել են անջատողական տրամադրությունները: Անցյալ տարվա հոկտեմբերի 6-ին մարզի խորհրդարանը հավանություն Է տվել մինչեւ ընթացիկ տարվա սեպտեմբեր Իսպանիայի կազմից դուրս գալու շուրջ հանրահարցում անցկացնելու բանաձեւին: Դրանից անմիջապես հետո թագավորության Սահմանադրական դատարանը չեղարկել Է այդ փաստաթղթի գործողությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



