Կատալոնիան պաշտոնապես կխնդրի Մադրիդին՝ բանակցություններ սկսել անկախության հանրաքվեի շուրջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿատալոնիայի իշխանությունները պայմանավորվել են պաշտոնապես դիմել Իսպանիայի՝ Մարիանո Ռախոյի գլխավորած կառավարությանը՝ խնդրելով բանակցություններ սկսել ինքնավարության անկախության հանրաքվեի դրույթների ու պայմանների շուրջ: Այդ մասին հայտարարել Է տարածաշրջանային կառավարության ներկայացուցիչ Նեուս Մունտեն:
Նա ասել Է, թե խոսքը հանրահարցման մասին Է, «որի ընթացքում կատալոնցիները քվեարկությամբ կկարողանան վճռել ինքնավար մարզի քաղաքական ապագան»: Առաջիկա օրերին այդ խնդրագիրն ուղարկվելու Է Ռախոյին:
Տեղական իշխանությունները հույս ունեն, որ Մադրիդը «որոշակի պատասխան» կտա իրենց խնդրագրին»,-ճշտել Է Մունտեն:
Կատալոնիան ինքնավար հանրակցություն Է Պիրենեյան թագավորության հյուսիս-արեւելքում: Վերջին տարիներին տարածաշրջանում զգալիորեն ուժեղացել են անջատողական տրամադրությունները: Անցյալ տարվա հոկտեմբերի 6-ին մարզի խորհրդարանը հավանություն Է տվել մինչեւ ընթացիկ տարվա սեպտեմբեր Իսպանիայի կազմից դուրս գալու շուրջ հանրահարցում անցկացնելու բանաձեւին: Դրանից անմիջապես հետո թագավորության Սահմանադրական դատարանը չեղարկել Է այդ փաստաթղթի գործողությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



