Ո՞ր սննդատեսակն է առավել օգտակար տարեցների համար
ЛАЙФ Past.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում օգտակար սննդատեսակ տարեցների համար.
Մասնագետներն ուսումնասիրել են, թե որ սննդատեսակն է առավել օգտակար տարեց մարդկանց համար:

Ուսումնասիրության արդյունքում նրանք պարզել են, որ շաբաթական երեք անգամ մեկ բաժին յուղոտ ձկան օգտագործումը տարեց մարդկանց մկանները պաշտպանում է մաշվելուց: Դրա ազդեցությունը կրկնապատկվում է ֆիզիկական վարժություններով զբաղվելու դեպքում:

Մասնագետները պնդում են, որ 40 տարեկանում օրգանիզմը կորցնում է միայն ֆիզիկական վարժությունների միջոցով ինքնուրույն մկանային զանգված աճեցնելու հնարավորությունը: Տարեցների համար դժվար է դիմադրել մկանային հյուսվածքի նվազմանը:

Հետազոտության արդյունքում գիտնականները յուղոտ ձկան օգտագործումը համադրել են ֆիզիկական վարժությունների հետ: Պարզվել է, որ այդ համադրությունը 60 տարեկանից մեծ կանանց մկանների կենսագործունեությունն ակտիվացրել է գրեթե 20%-ով: Այն խմբում, որը կատարել է վարժություններ առանց ձկան միս ուտելու` այս թիվը կազմել է ընդամենը 11%:

Ձուկ կերած կանայք 12 շաբաթ հետո ավելի հեշտությամբ են վեր կացել աթոռից, քայլվածքն ավելի թեթև է դարձել, ավելի հեշտ են հանձնել հավասարակշռության թեստերը, հայտնում են մասնագետները:
Անի Գևորգյան
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



