Կիսակառույց շինության ինքնաշեն վերելակի ընկնելու հետևանքով տուժածը վերակենդանացման բաժանմունքում է
ОБЩЕСТВОԵրևանի Ամիրյան 26 հասցեում կիսակառույց ինքնաշեն վերելակի ընկնելու հետևանքով տուժած քաղաքացին այս պահին գտնվում է թիվ 1 կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Ինչպես տեղեկացրին թիվ 1 կլինիկական հիվանդանոցից, գլխավոր բժիշկն այս պահին տուժածի մոտ է: Այլ մանրամասներ հիվանդանոցից չհաղորդեցին:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հոկտեմբերի 9-ին, ժամը 16.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան փողոցի թիվ 26 շենքի (կիսակառույց շինություն) արտաքին ինքնաշեն վերելակը պոկվել եւ ընկել է, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մեկական մարտական հաշվարկ և փրկարարական ջոկատ:
1
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
4
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
5
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян



