Կիսակառույց շինության ինքնաշեն վերելակի ընկնելու հետևանքով տուժածը վերակենդանացման բաժանմունքում է
SOCIETYԵրևանի Ամիրյան 26 հասցեում կիսակառույց ինքնաշեն վերելակի ընկնելու հետևանքով տուժած քաղաքացին այս պահին գտնվում է թիվ 1 կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Ինչպես տեղեկացրին թիվ 1 կլինիկական հիվանդանոցից, գլխավոր բժիշկն այս պահին տուժածի մոտ է: Այլ մանրամասներ հիվանդանոցից չհաղորդեցին:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հոկտեմբերի 9-ին, ժամը 16.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան փողոցի թիվ 26 շենքի (կիսակառույց շինություն) արտաքին ինքնաշեն վերելակը պոկվել եւ ընկել է, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մեկական մարտական հաշվարկ և փրկարարական ջոկատ:
1
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
2
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
3
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
5
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc



